Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
25.12.2012 | 00:05

Տիրոջ հանդեպ երկյուղը զվարճացնում է սիրտը և պարգևում ուրախություն, խնդություն ու երկար կյանք։ Ով երկյուղ է կրում Տիրոջից, նա բարիք կստանա հետո և իր վախճանի օրը կօրհնվի։ Տիրոջ հանդեպ երկյուղը Տիրոջ պարգևն է, որ հաստատվում է սիրո ճանապարհներին։ Տիրոջ հանդեպ սերը փառավոր իմաստություն է, և ում կամենում է` Տերը շնորհում է համաձայն իր հայեցողության։ Իմաստության սկիզբը երկյուղն է Տիրոջից, որ հավատացյալների համար հաստատվել է մայրական արգանդից ի վեր, մարդկանց հետ բնավորվել է հավիտենական հիմքից և հավատարիմ կմնա նրանց սերնդի հետ։
Սիրաքի իմաստությունը 1. 12-16

Դիտվել է՝ 2088

Մեկնաբանություններ